գլխավոր Աշխարհ Ուղևորատար օդանավը վթարային վայրէջք է կատարել Հորդանանի մայրաքաղաքում

Ուղևորատար օդանավը վթարային վայրէջք է կատարել Հորդանանի մայրաքաղաքում

Հորդանանյան Royal Jordanian Airline ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնելիս է եղել Կահիրե-Ամման երթուղով չվերթը, երկուշաբթի վթարային վայրէջք է կատարել հորդանանյան մայրաքաղաքի օդանավակայանում:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով տեղի աղբյուրին, ինքնաթիռը սկսել է պատրաստվել վայրէջքի, երբ օդանավում անհայտ պատճառբերով միացել է տագնապի ազդանշանը: Արդյունքում անձնակազմը ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել նախատեսված ժամանակից շուտ:

Վայրէջքից հետո օդանավում գտնվող 133 ուղևորն ու անձնակազմի 6 անդամը տարհանվել են: Նրանցից ոչ ոք չի տուժել: Ավիաընկերության ներկայացուցիչները հայտարարել են միջադեպի պատճառների մանրակրկիտ ուսումնասիրություն անելու մտադրության մասին: