գլխավոր Քաղաքականություն Ազգային ժողովը նոր պատգամավոր ունի

Ազգային ժողովը նոր պատգամավոր ունի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր սահմանված կարգով կազմել է արձանագրություն՝ Ազգային Ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Արմեն Փամբուխչյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Գոռ Հովհաննեսի Երանյանին տալու վերաբերյալ։