գլխավոր Իրադարձային Բաքվում ավարտվել են հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դեմ դատական...

Բաքվում ավարտվել են հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դեմ դատական լսումները

Բաքվի Յասմալսկի շրջանային դատարանում ավարտվել են Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դեմ դատական լսումները: Բաքուն հայ գերիներին մեղադրում է իբրև թե Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին խոշտանգելու մեջ:

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` լսումներն անցել են Բաքվի զինվորական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ: Ելույթով հանդես են եկել Մկրտչյանի և Խոսրովյանի փաստաբանները:

Դատարանը հեռացել է որոշում կայացնելու: