գլխավոր Իրադարձային ՔՊ–ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

ՔՊ–ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը` հրապարակելով փաստաթուղթը։

«Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին»,–գրել է Բաղդասրայանը։