գլխավոր Սպորտ Արթուր Ալեքսանյանը հաղթեց առաջին գոտեմարտում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ․ լուսանկարներ

Արթուր Ալեքսանյանը հաղթեց առաջին գոտեմարտում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ․ լուսանկարներ

Տոկիոյի օլիմպիական խաղերում 97 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր առաջին գոտեմարտում 4։1 հաշվով պարտության մատնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Ուզուր Դժուզուպբեկովին՝ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Օլիմպիական խաղերի ոսկե և բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի առաջնությունների հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտերում բոլոր ըմբիշներն էլ պայքարում են յուրովի։ Չէ որ նման տիտղոսակիր ըմբիշին հաղթելը հեղինակություն է բերում յուրաքանչյուրին։ Բայց դա հաջողվում է բացառիկ դեպքերում։

Տոկիոյի օլիմպիաական գորգում հաղթելու մեծ նպատակով էր գորգ դուրս եկել Ղրղզստանի ներկայացուցիչ Ուզուր  Դժուզուպբեկովը, բայց Արթուրի հզոր բազուկներին ու ճկուն շարժումներին մրցակիցը չդիմացավ։ Մեր ըմբիշն առաջին մրցափուլում երեք միավորի առավելություն ստացավ ու այն կարողացավ պահպանել նաև երկրորդ մրցափուլի ընթացքում։

Հաղթելով 4։1 հաշվով՝ Արթուր Ալեքսանյանն առաջին քայլը կատարեց դեպի պատվո պատվանդան։ Հաջորդ գոտեմարտում մեր ըմբիշը մրցելու է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Արվի Մարտին Սավոլայնենի հետ։

Հիշեցնենք, որ այսօր իր առաջին գոտեմարտում հաղթանակ էր տոնել Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարապետ Չալյանը, որը 77 կգ քաշային կարգում 5։0 հաշվով Յալգասբայ Բերդիմուրատովի նկատմամբ։