գլխավոր Իրադարձային Արցախում խաղաղապահների հսկողությամբ արևային վահանակներ են տեղադրվել բջջային աշտարակների վրա

Արցախում խաղաղապահների հսկողությամբ արևային վահանակներ են տեղադրվել բջջային աշտարակների վրա

Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Արցախի հեռավոր գյուղերում բջջային կապի ալեհավաք-կայմային կառույցներում (կապի աշտարակներում) էլեկտրամատակարարման ժամանակակից արևային համակարգերի տեղադրման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Աշխատանքի ընթացքում հեռահաղորդակցության ցանցերի աշխատակիցները մեկ շաբաթվա ընթացքում արևային վահանակներ կտեղադրեն էլեկտրաէներգիայի կուտակման և շփման գծի մոտակայքում՝ Մարտակերտի շրջանի բնակավայրի շրջաններում տեղակայված բջջային կապի աշտարակների շուրջօրյա անխափան սնուցման համար:

«Այսօր մեր խնդիրն է անվտանգություն ապահովել, որպեսզի աշտարակի վրա սարքավորումներ տեղադրվեն Մարտակերտի շրջանի մոտակա բնակավայրերի բնակիչներին կայուն բջջային կապով և ինտերնետով ապահովելու համար»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը։

Նոր ու ժամանակակից արևային վահանակների մոնտաժումից հետո Մարտակերտի շրջանի հեռավոր բնակավայրերի բնակիչները կապահովվեն կայուն ինտերնետով և բջջային կապով:

«Մեր ուղևորության նպատակն այսօր տվյալ տեղանքի բնակիչներին բջջային կապով ու համացանցով ապահովելն է։ Արդյունքում կապով կապահովվեն մոտակա տարածքն ու արտադրական կոմբինատը՝ մոտ 2 հազար մարդ», – պատմել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ներկայացուցիչ Ալեք Հարությունյանը։