գլխավոր Իրադարձային Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա վիրավոր. shamshyan.com

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 8.5 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 26-ամյա Արման Հովհանյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի և 54-ամյա Արթուր Սարգսյանի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով КамАЗ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: