գլխավոր Աշխարհ Մարմարիսը կրակի ճիրաններում է գտնվում. Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է...

Մարմարիսը կրակի ճիրաններում է գտնվում. Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 7-ի (լուսանկարներ, տեսանյութ)

Թուրքիայում օրեր շարունակ չդադարող անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի: Թուրքական աղբյուրների համաձայն՝ Անթալիա նահանգի Մանավգաթ շրջանի տներից մեկում ամուսինների մարմիններ են հայտնաբերվել:

Տարերային աղետի հետևանքները պատկերող լուսանկարներ են հրապարակել ադրբեջանական լրատվամիջոցները: Հրդեհաշիջման աշխատանքներին միացել են ադրբեջանցի փրկարարները: Նրանք ներկա պահին մասնակցում են Մրամարիս քաղաքում իրականացվող գործողություններին և հայտնում են, որ քաղաքը կրակների ճիրաններում է գտնվում:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում: Կրակի տարածման հետևանքով մի շարք հյուրանոցներ են տարհանվել առողջարանային քաղաքներում, ինչպիսիք են Անթալիան, Մարմարիսը, Բոդրումը: