գլխավոր Իրադարձային ՀԱՊԿ-ը ծավալուն զորավարժություններ է սկսում Կենտրոնական Ասիայում

ՀԱՊԿ-ը ծավալուն զորավարժություններ է սկսում Կենտրոնական Ասիայում

ՀԱՊԿ-ը ծավալուն զորավարժություններ է սկսում Կենտրոնական Ասիայում։ Զորավարժությունները կոչվում են «Սահման 2021» /«Граница-2021»/։ Ռուսական եւ տաջիկական զորքերը ժամանել են տաջիկական զորակայններ՝ Աֆղանստանի սահմանային պահպանության մարտավարությունը մշակելու համար։

Աֆղանստանի սահմանին ընթանալիք զորավարժություններին մասնակցելու է մոտ հազար ռուս զինվորական։ Զորախաղերը կլինեն երեք փուլով։ Առաջին փուլում կմշակվեն համատեղ օպերացիաներ Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի զինված ուժերի կողմից՝ ահաբեկչական հանցախմբերին վերացնելու սցենարով։ Երկրորդ փուլի սցենարի համաձայն՝ Տաջիկստան ներժուժած ահաբեկիչներին ոչնչացնելու գործողություններն են մշակվելու, իսկ երրորդ փուլում արդեն վարժանքներ կարվեն պետական սահմանի պահպանության մասով։

Ռուսաստանը նաեւ զորավարժությունների համար զորքեր է տեղափոխում ուզբեկա-աֆղանական սահման։ Ռուսական Су-25 –երն էլ օդային վարժանքներ են կատարում Տաջիկստանում։