գլխավոր Միջազգային ՆԱՏՕ-ի հրամանատարներից մեկը հայտնել է՝ որ դեպքում իրենք կրակ կբացեն ռուսական նավերի...

ՆԱՏՕ-ի հրամանատարներից մեկը հայտնել է՝ որ դեպքում իրենք կրակ կբացեն ռուսական նավերի ուղղությամբ

Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար Ռոբերտ Բերկը հայտնել է, թե որ դեպքում ՆԱՏՕ-ի ուժերը կրակ կբացեն Սև ծովում ռուսական նավերի ուղղությամբ:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, զինվորականի խոսքով՝ երբ արտասահմանյան ինքնաթիռն անցնում է ՆԱՏՕ-ի ականակիրների մոտակայքով, հրամանատարներն ինքնուրույն են որոշում՝ պատրաստվում է այդյոք այն հարձակման, թե ոչ:

«Կարելի է պնդել, որ նրանք (ռուսական ուժերը – խմբ.) սադրում են մեզ, որպեսզի մենք առաջինը հարված հասցնենք: Մենք չենք պատրաստվում անել դա առաջինը՝ առանց սադրանքի, սակայն միևնույն ժամանակ ես իմ հրամանատարներից չեմ պահանջի առաջին հարվածն ընդունել դեմքին»,-  ասել է Բերքը:

Ծովակալն ընդգծել է, որ ռուսական ռազմածովային ուժերը մշտապես ուղեկցում են ՆԱՏՕ-ի նավերը, որոնք գործունեություն են ծավալում այդ շրջանում: