գլխավոր Facebook Հավանաբար, ԳՇ-ին պետք է, որ ադրբեջանցիները լսեն մեր տղաներին. Բադալյան

Հավանաբար, ԳՇ-ին պետք է, որ ադրբեջանցիները լսեն մեր տղաներին. Բադալյան

Բոլորս հիշում ենք, որ մի քանի օր առաջ Վարդենիսում ադրբեջանցիները գրավել էին մեր դիրքը, որը մեր մարտիկներն ի վերջո հետ վերցրեցին։ Մինչ ադրբեջանցիները մեր դիրքում էին, նրանք այնտեղից տարել են, ինչ կարող էին, այդ թվում՝ Hytera-ի երկու ռացիա: Նման հայտարարությամբ է հանդես եկել Միքայել Բադալյանը:

«Կուզե՞ք պատմեմ, թե ինչպես է աշխատում մեր ԳՇ-ն։

Բոլորս հիշում ենք, որ մի քանի օր առաջ Վարդենիսում ադրբեջանցիները գրավել էին մեր դիրքը, որը մեր մարտիկներն ի վերջո հետ վերցրեցին։ Մինչ ադրբեջանցիները մեր դիրքում էին, նրանք այնտեղից տարել են, ինչ կարող էին, այդ թվում՝ Hytera-ի երկու ռացիա:

Նորմալ բանակում մի ամբողջ գումարտակի կոդերը անմիջապես կփոխվեին, և ոչ մի սարսափելի բան տեղի չէր ունենա, բացառապես նյութական կորուստներ: Ի՞նչ է կատարվում մեր բանակում։ Կոդերը դեռ չեն փոխվել, ու պարզ չէ՝ արդյոք ընդհանրապես կփոխվեն։

Սպաների հարցին, թե ինչու՞ կոդերը չեն փոխվում, պատասխանը պարզ է՝ պետք չէ։ Հավանաբար, ԳՇ-ին պետք է, որ ադրբեջանցիները լսեն մեր տղաներին: Դե ինչ, արդեն ոչինչ չի զարմացնում։ Ամենահետաքրքիրն այն է, որ նրանք այս ամենից հետո պահանջում են, որ իրենց հարգեն ու վստահեն»,- նշել է Միքայել Բադալյանը: