գլխավոր Իրադարձային Ընդդիմությունը միասնական ծրագիր է մշակել

Ընդդիմությունը միասնական ծրագիր է մշակել

Մենք երեկ գրել էինք, որ «Հայաստան» դաշինքը պատրաստվում է Ազգային Ժողովի նախագահի ալտերնատիվ թեկնածուներ առաջադրել Սյունիքի կալանավորված համայնքապետերին և պահանջել, որ նրանց բերեն խորհրդարան: Ապա երբ մերժվի իրենց պահանջը դեմարշներ կազմակերպել՝ դահլիճը լքել, դիմել ՍԴ և այլն:

Այսօր տեղեկացանք, որ երկու ընդդիմադիր դաշինքներն այս հարցերը մի քանի օր է քննարկում են՝ ամեն մեկն իր խմբակցությունում, ապա միմյանց հետ: Եվ վերջնական որոշումը կայացվելու է այսօր:

«Հայաստան» դաշինքն այսօր երեկոյան խմբակցության նիստ է հրավիրել, որը վարելու է Ռոբերտ Քոչարյանը: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Հայաստանն առաջադրելու է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, իսկ Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու է «Պատիվ ունեմ» դաշինքը: Հավանաբար ընդդիմություն որոշել է միասնական ճակատով հանդես գալ, ինչը նշանակում է, որ իշխանություններին, հատկապես ԱԺ նոր խորհրդարանի ղեկավարությանը դժվար օրեր են սպասվում: