գլխավոր Միջազգային Ռոհանին ներողություն է խնդրել Իրանի ժողովրդից՝ իր նախագահական ժամկետի ընթացքում թույլ տված...

Ռոհանին ներողություն է խնդրել Իրանի ժողովրդից՝ իր նախագահական ժամկետի ընթացքում թույլ տված սխալների համար

Իրանի նախագահի պաշտոնից հեռացող Հասան Ռոհանին ներողություն է խնդրել երկրի ժողովրդից՝ իր կառավարման տարիներին կառավարության սխալ գործողությունների համար։ Այս մասին նա հայտարարել է կիրակի օրը իր համար նախարարների կաբինետի վերջին նիստի ընթացքում, որը հեռարձակել Է Իրանի պետական հեռուստատեսությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք փորձել ենք այնպես անել, որ մեր քաղաքականությունը ավելի քիչ սխալներ ու թերություններ ունենա։ Սակայն եթե դրանք, այնուամենայնիվ, եղել է, ապա ես ցանկանում եմ ներողություն խնդրել դրա համար ժողովրդից», – ասել է նա։

Ռոհանիի խոսքով՝ «բնակչությունը դժգոհ է կենսամակարդակի հետ կապված իրավիճակից, եւ դրանում կա ճշմարտություն»: «Բայց պետք է հասկանալ, որ մենք տնտեսական պատերազմի իրավիճակում ենք եղել (խոսքը ԱՄՆ-ի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք կիրառված պատժամիջոցների մասին է), եւ այդ տեսանկյունից նայել այն ամենին, ինչ մենք կարող էինք անել», – հավելել է նա: