գլխավոր Սպորտ Բավարիայի հարձակվողը վնասվածք է ստացել

Բավարիայի հարձակվողը վնասվածք է ստացել

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հայտնել է, որ մյունխենցիների հարձակվող Կինգսլի Կոմանը վնասվածք է ստացել «Նապոլիի» հետ ընկերական խաղում (0-3):

«Ամենայն հավանականությամբ, Կոմանը լուրջ վնասվածք է ստացել», – Նագելսմանի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի առաջին տուրում «Բավարիան» օգոստոսի 13-ին կմրցի «Բորուսիա Մ.»-ի հետ: