գլխավոր Միջազգային Գերմանիայում կանցկացվի համակենտրոնացման ճամբարի 100-ամյա պահակի դատավարությունը

Գերմանիայում կանցկացվի համակենտրոնացման ճամբարի 100-ամյա պահակի դատավարությունը

Նացիստական Զաքսենհաուզեն համակենտրոնացման ճամբարի նախկին անվտանգության աշխատակիցը, որտեղ մահացել է մոտ 20 000 մարդ, դատարանի առաջ կկանգնի 100 տարեկանում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Welt պարբերականին:

Պարբերականի տվյալներով՝ դատավարությունը կսկսվի այս տարվա հոկտեմբերին: Տղամարդը որպես համակենտրոնացման ճամբարի պահակ ծառայել է 1942-1945 թվականներին: Ինչպես հայտնել է դատարանի նախագահ Ֆրանկ Սթարկը, ամբաստանյալը դատավարությանը մասնակցելու է օրական 2-2,5 ժամ: Հրապարակման մեջ չի նշվում պահակի անունը և հստակ մեղադրանքները:

Զաքսենհաուզենը գտնվում է Բեռլինից հյուսիս: Բոլոր ժամանակներում համակենտրոնացման ճամբարում պահվել է մոտ 200 000 մարդ: