գլխավոր Սպորտ Ո՞ւմ հետ կմրցեն Ալեքսանյանն ու Չալյանը. հայտնի են վիճակահանության արդյունքները

Ո՞ւմ հետ կմրցեն Ալեքսանյանն ու Չալյանը. հայտնի են վիճակահանության արդյունքները

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի վիճակահանությունը:

Օլիմպիական խաղերի պաշտոնական էջում հրապարկված արդյունքներից պարզ է դառնում, թե մեր երկու մարզիկները` Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանն ում հետ են սկսելու իրենց պայքարը։

77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարապետ Չալյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից և կմրցի ուզբեկ Ժալգասբայ Բերդիմուրադովի հետ:

Իսկ 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի Ղրղզստանի ներկայացուցիչ Ուզուր Ջուզուպբեկովի հետ:

Երկու գոտեմարտերն էլ կկայանան վաղը` օգոստոսի 2-ին: