
Այսօր Մարտունի քաղաքի հրետակոծության ժամանակ բազմաթիվ լրագրողներ հայտնվել են հակառակորդի կրակի տակ։ Տուժել են ֆրանսիական և ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Հայկական ԶԼՄ-ներից էլ ունենք տուժածներ՝ 24news.am կայքի լրագրող Սևակ Վարդումյանն ու Արմենիա Հ/Ը-ի ԺԱՄԸ լրատվականի օպերատոր Արամ Գրիգորյանը, որը նաև Ապրիլյան քառօրյայի մասնակից է եղել։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։




Հրետակոծության տակ է հայտնվել նաև Սիվիիլնեթ լրատվականի 5 հոգանոց խումը։ Նրանցից ոչ մեկ տուժել։ Ստորև ներկայացնում ենք Սիվիլնեթի տեսանյութը հրետակոծությունից։
Իսկ ֆրանսիական Le Monde-ի լրագրողի վիճակը ծանր է, նրան վիրահատում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժկական կենտրոնում: Լրագրողներն Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության արդյունքում վիրավորում էին ստացել Մարտունու քաղաքապետարանի շենքում»,- ասաց Պողոսյանը: