գլխավոր Իրադարձային Ողբերգական դեպք Երևանում. մոտ 30 տարեկան տղամարդը նետվել է Դավթաշենի կամրջից

Ողբերգական դեպք Երևանում. մոտ 30 տարեկան տղամարդը նետվել է Դավթաշենի կամրջից

 Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` ժամը 08:30-ի սահմանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Դավթաշենի կամրջից քաղաքացի է նետվել։

Ոստիկաններն ու փրկարարները Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: