գլխավոր Իրադարձային Իշխանական բլեֆ հօգուտ Ալիևի. ՀՀ-ն բացում է դարպասները Թուրքիայի առջև. Արման Աբովյան

Իշխանական բլեֆ հօգուտ Ալիևի. ՀՀ-ն բացում է դարպասները Թուրքիայի առջև. Արման Աբովյան

ՀՀ իշխանությունները աճպարարություն են անում, ներկայացնելով, թե, իբր, Ադրբեջանը չի ուզում սահմանազատում և սահմանագծում, և տեսեք մենք անում ենք այդ գործընթացը, որը փաստացի զրկում ՀՀ-ին ինքնիշխանության վերջին բաղադրիչներից։ Ու սա հանրային տիրույթում ներկայացվում է որպես ՀՀ իշխանությունների պայքարի արդյունք `ի բարօրություն ՀՀ-ի։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Նրա խոսքով` իշխանության տված խոստումներն իրականաություն են դառնում հակառակ իմաստով` խոստացան խաղաղություն, եղավ պատերազմ, խոստացան բարեկեցություն եղավ աղքատություն, խոսք են տալիս առողջություն գալիս է կովիդ։

«Փաշինյանը հստակ հայտարարեց, որ ՀՀ-ն պատրաստվում է դարպասները բացել Թուրքիայի և Ադրբեջանի առաջ, որը շատ գեղեցիկ անվանում է ստանալու»,- ասել է Աբովյանը։

Բանախոսն անդրադարձել է նաև սահմանային լարվածության համատեքստում արտաքին քաղաքական հնարավոր զարգացումներին, ներքաղաքական կարևորության այլ հարցերի, այդ թվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջիկա անելիքներին։