գլխավոր COVID-19 ԱՄՆ-ում օգոստոսին կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի թիվը կարող է հասնել 300 000-ի

ԱՄՆ-ում օգոստոսին կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի թիվը կարող է հասնել 300 000-ի

ԱՄՆ-ում օգոստոսին կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի թիվը կարող է 140 000-ից հասնել մինչև 300 000-ի, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով The Washington Post-ին:

Հաղորդվում է, որ ԱՄՆ-ում վերջին շաբաթվա ընթացում օրական միջինը շուրջ 70 000 վարակման դեպք է գրանցվել:

Նման ցուցանիշն ավելացել է շուրջ 60 000-ով վերջին մոտ 5 շաբաթում:

Բացի այդ, հոսպիտալացվող վարակակիրների թիվն աճել է 40%-ով, իսկ մահվան դեպքերի թիվը՝ 30%-ով: