գլխավոր COVID-19 Ֆլորիդայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

Ֆլորիդայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կորոնավիրուսով վարակման դեպքերի օրական ռեկորդային ցուցանիշ է գրանցվել, հաղորդում է ТАСС-ը:

Նախորդ ռեկորդային ցուցանիշն այս տարվա հունվարի 7-ին էր գրանցվել, երբ մեկ օրում վարակման 19 334 դեպք էր արձանագրվել, և դա այն դեպքում, ամսվա սկզբում վարակման օրական ցուցանիշը տատանվում էր 2000-ի սահմաններում:

Չնայած վարակակիրների թվի աճին, Ֆլորիդայում պաշտպանիչ դիմակների կրելը պարտադիր չէ, և պետական ծառայողների համար պատվաստման պարտադիր պահանջ չի սահմանվել: