գլխավոր Միջազգային Վրաստանում ավստրալացի ուսուցչուհի է անհետացել. Ոստիկանությունն ու հարյուրավոր մարդիկ փնտրում են նրան

Վրաստանում ավստրալացի ուսուցչուհի է անհետացել. Ոստիկանությունն ու հարյուրավոր մարդիկ փնտրում են նրան

Թբիլիսիում ոստիկանությունն ու հարյուրավոր մարդիկ փնտրում են կորած ավստրալուհուն:

Ուսուցչուհի Շանայ Բրուքսը կորել է նախորդ գիշեր: Նա կապ է հաստատել իր ընկերուհու հետ և ասել, որ գտնվում է Մթածմինդա լեռան վրա՝ այգում: Հեռախոսով խոսելիս Բրուքսը հարձակման է ենթարկվել և խնդրել իրեն բաց թողնել:

Անհետ կորած կնոջ հեռախոսը գտնվել է այգու մոտակայքում, սակայն կնոջ գտնվելու վայրը դեռ հայտնի չէ: