գլխավոր Իրադարձային Երեք արկ ընկել է Իրանի տարածքում, կա վիրավոր(լուսանկարներ)

Երեք արկ ընկել է Իրանի տարածքում, կա վիրավոր(լուսանկարներ)

Իրանական Anaj գործակալությունը տեղեկացնում է, որ երեք արկ ընկել է Իրանի Խուդափերինի շրջանի Փարվիզխանլու գյուղի վրա։ Կա վիրավոր։ Վիրավորը երեխա է։ Վնասվել է վեց տուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թեհրանը նախազգուշացրել էր, որ ոչ մի արկ Ղարաբաղյան հակամարտության գոտուց չպետք է ընկնի Իրանի տարածքում։ Հայտարարությունն ուղղվել էր Բաքվին, քանի որ սա առաջին դեպքը չէ, որ Իրանի տարածքում Ադրբեջանի կողմից արկ է ընկնում եւ Ադրբեջանն այդ կերպ փորձում է Իրանին ներգրավել հակամարտության մեջ, մեղքը բարդելով հայերի վրա։