
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարություն նախապատրաստելու մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Ղարաբաղի շփման գծում տիրող իրավիճակին: Եվս մեկ անգամ խորը անհանգստություն հայտնեցին շարունակվող մարտերի կապակցությամբ», – մեջբերում է Պեսկովին РИА Новости-ն: