գլխավոր Քաղաքականություն Ադրբեջան ժամանած գրոհայինները ճնշում են գործադրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ. Բաբայան

Ադրբեջան ժամանած գրոհայինները ճնշում են գործադրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ. Բաբայան

Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը խոսել է Մերձավոր Արևելքից Ադրբեջան եկած մի քանի հազար գրոհայինների դերակատարության մասին Արցախի և Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի գործընթացում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ այդ գրոհայինները հիմնականում հանդես են գալիս որպես ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումներ գործադրելու հիմնական ուժերից մեկը:

«Սա նրանք անում են երկու հարթությունում`առաջինը անմիջապես ռազմի դաշտում:  Ադրբեջանի իշխանությունները հիմնականում առաջնագիծ են ուղարկում ազգային փորքամասնությունների ներկայացուցիչներին` լեզգիներին, թալիշներին, ավարցիներին, իսկ գրոհայինները կանգնած են նրանց հետևում և փորձում են կասեցնել կամ նրանց նահանջը, կամ հնարավոր անցումը հայկական դիրքեր, որովհետև այդ փորքամասնությունները չեն ուզում պայքարել Ադրբեջանի համար՝ իշխան Ալիևի կլանին:  Կան բազմաթիվ տվյալներ, որ ազգային փոքրամասնությունների շարքում զոհերի մեծ մասը հենց այդ գրոհայինների կողմից սպանված մարդիկ են»,- ասաց Բաբայանը:

Ըստ Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդականի` գրոհայինների կեսը տեղակայված են նաև Դաղստանի սահմանին և Իրանի սահմանամերձ թալիշաբնակ շրջաններում, որտեղ նույնպես փորձում են հարկ եղած դեպքում պատժել հնարավոր բողոքները պատերազմի նկատմամբ և ազգային փոքրամասնությունների զորակոչը բանակ:

«Արդեն իսկ կան տվյաներ, որ ազգային փոքրամասնությունների, գրոհայինների և թուրք-ադրբեջանական զորքերի միջև տեղի է ունենում լուրջ փոխհրազձգություն, կան նաև զոհվածներ և վիրավորներ»,- եզրափակել է Բաբայանը: