
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսի նախկին փեսացուն՝ 46-ամյա բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը շարունակում է հանգիստը վայելել ֆրանսիական Ռիվիերայի Սեն Տրոփե քաղաքում, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ նրան նկատել են 35-ամյա հեռուստահաղորդավար Մելանի Քոլինզի հետ քաղաքում զբոսնելիս։
Պապարացիների կողմից արված լուսանկարներում նա կրում է սպիտակ տաբատ և վերնաշապիկ՝ իր տեսքն ամբողջացնելով Nike ապրանքանիշի սպիտակ սպորտային կոշիկներով և արևային ակնոցով։ Մելանի Քոլինզը կրել է սպիտակ թեթև զգեստ և կաթնագույն բարձրակրունկ սանդալներ։ Իր տեսքն ամբողջացելու համար հեռուստահաղորդավարուհին նախապատվությունը տվել է սև կաշվե պայուսակին և պարզ զարդերին։
Նրանց նկատել են ընկերների՝ Ջեսսի Ջեյմս Դեքերի և Էրիք Դեքերի ուղեկցությամբ զբոսնելիս և պաղպաղակ ուտելիս։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ալեքս Ռոդրիգեսը հանգիստն է վայելում ֆրանսիական Ռիվիերայի Սեն Տրոփե քաղաքում, որտեղ տոնել է ծննդյան 46-րդ տարեդարձը։
Ինչպես արդեն հայտնի է, նույն ժամանակահատվածում իր հանգիստն է վայելել նաև Ջենիֆեր Լոպեսը՝ սիրելիի՝ 48-ամյա դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքի հետ։ Նա իր հանգիստը վայելել է 130 միլիոն դոլար արժողությամբ նավի վրա և տոնել ծննդյան 52-րդ տարեդարձը։
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը նշանադրված են եղել 2002-ից 2004 թվականներին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։