գլխավոր Միջազգային Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերականգնմանն աջակցելու...

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերականգնմանն աջակցելու Թեհրանի պատրաստակամության մասին

Իրանի արտաքին գործերի նախարարության  պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերականգնմանն աջակցելու Թեհրանի պատրաստակամության մասին, գրում է IRNA գործակալությունը:

Նա մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային կոնֆլիկտների շարունակման կապակցությամբ՝ երկու կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել:

Իրանի ներկայացուցիչն ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման որոնման անհրաժեշտությունը:

Կոչ անելով երկու կողմերին հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար: