գլխավոր Միջազգային Գերմանիան Բաքվին և Երևանին հրադադարի պահպանման և մարդկային կյանքերի պաշտպանության կոչ է...

Գերմանիան Բաքվին և Երևանին հրադադարի պահպանման և մարդկային կյանքերի պաշտպանության կոչ է արել

Գերմանիայի ԱԳՆ-ի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Մաթիաս Լյութենբերգն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված դաժան էսկալացիան խորապես մտահոգիչ է: Գերմանիան երկու կողմերին էլ հրադադարի պահպանման և ուժերի ներածին չափով մարդկային կյանքերի պաշտպանության կոչ է անում»,-գրել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել էր:

Իրադրությունը Գեղարքունիքի հատվածում լարվել էր երեկվանից։ Սահմանի տարբեր ուղղություններով տեղային մարտեր էին ընթացել, որոնց ընթացքում զոհվել էր 3, վիրավորվել 5 զինծառայող։ Ավելի ուշ, ՌԴ միջնորդությամբ, կրակը դադարեցնելու համաձայնություն էր ձեռք բերվել։