գլխավոր Աշխարհ Տյումենում վնասազերծվել է ԻՊ-ի` ահաբեկչություն նախապատրատող 2 զինյալ

Տյումենում վնասազերծվել է ԻՊ-ի` ահաբեկչություն նախապատրատող 2 զինյալ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Տյումենի շրջանում հայտնաբերվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետևորդների բջիջ, որի առաջնորդը և նրա հանցակիցը սպանվել են ձերբակալության ժամանակ: Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ըստ ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնի, ԻՊ կողմնակիցների բջջում «ներառված են եղել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հանրապետություններից մեկի քաղաքացիներ»:

Ըստ հատուկ ծառայության, բջջի անդամները, արտասահմանյան էմիսարների ղեկավարությամբ, ծրագրել էին ահաբեկչություններ իրականացնել մարդաշատ վայրերում:

Հինգշաբթի՝ հուլիսի 29-ի գիշերը, բջջի ղեկավարի և նրա հանցակցի ձերբակալման ժամանակ, նրանք  փորձել էին «ահաբեկչության միջոցներ» հանել Տյումենի ծայրամասում գտնվող պահոցից,  զինված դիմադրություն են ցույց տվել ԱԴԾ սպաներին և վնասազերծվել են: Հատուկ գործողության ընթացքում խաղաղ բնակչությունից և իրավապահ մարմիններից ոչ ոք չի տուժել:

ԱԴԾ-ն չի հստակեցրել սպանված զինյալների ինքնությունը, ինչպես նաև չի բացահայտել հատուկ գործողության այլ մանրամասներ: