գլխավոր Իրադարձային Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Սոթքի հանքավայրը չի աշխատում

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Սոթքի հանքավայրը չի աշխատում

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է, որ Սոթքի հանքավայրն այս պահին չի աշխատում՝ ելնելով անվտանգության նկատառումներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սանոսյանն այս մասին ասել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Անվտանգության նկատառումներից ելնելով Սոթքի հանքավայրի աշխատակիցները և տեխնիկայի որոշ մասը, դուրս են բերվել: Հանքը այս պահին չի աշխատում։ Երեւի, երբ անվտանգության խնդիր չի լինի, կսկսեն աշխատանքը»,- ասաց Գնել Սանոսյանը:

Նա նաև հավելեց, որ Կութ գյուղի հատվածը լրագրողների համար փակ է՝ նույն անվտանգության նկատառումներից ելնելով: «Կութ գյուղի հարակից տարածքում հակառակորդի կողմից դեռ մայիսի 13-14-ից կա որոշակի առաջխաղացում: Հաշվի առնելով, որ երեկ գրանցվել էր սահմանային միջադեպ՝ այդպիսի որոշում է կայացվել»,- մանրամասնեց մարզպետը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞րն է պատճառը, որ լրագրողներին չեն թույլատրում աշխատել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հատվածում: