գլխավոր Աշխարհ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ շոգի պատճառով ռուս թենիսիստի ինքնազգացողությունը վատացել է

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ շոգի պատճառով ռուս թենիսիստի ինքնազգացողությունը վատացել է

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ընթացքում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման ֆոնին ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը հայտարարել է՝ ո՞վ է պատասխանատվություն ստանձնելու, եթե թենիսի դաշտում տոթից մահանա։

Ինչպես հաղորդում է CNN-ը, տոթի պատճառով Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականի մարզիկի ինքնազգացողությունն իտալացի Ֆաբիո Ֆոնինիի դեմ խաղում վատացել է։

Թենիսի մրցավարի հարցին՝ արդյոք կարո՞ղ է շարունակել խաղը, Մեդվեդևը պատասխանել է․ «Ես մարտիկ եմ, ավարտին կհասցնեմ խաղը, բայց եթե մեռեմ, Թենիսի միջազգային ֆեդերացիան պատասխանատվություն կստանձնի՞»։

Ավելի ուշ թենիսիստը հարցազրույցի ընթացքում խոստովանել է, որ «խաղի հենց սկզբնամասում տոթից  չի կարողացել շնչել»։

Նա ընդգծել է, որ խաղի անցկացման պայմաններն «իսկապես դաժան» են եղել։

«Դժվար է առավոտյան ժամը 11-ին նման տոթի պայմաններում խաղալ»,- ասել է նա: