գլխավոր Իրադարձային Ստեփանակերտում շուտով կմեկնարկեն բազմաբնակարան շենքերի կառուցման շինաշխատանքները. այդ բնակարանները կտրամադրվեն Հադրութից տարհանվածներին....

Ստեփանակերտում շուտով կմեկնարկեն բազմաբնակարան շենքերի կառուցման շինաշխատանքները. այդ բնակարանները կտրամադրվեն Հադրութից տարհանվածներին. Ա. Հարությունյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում շուտով կմեկնարկեն բազմաբնակարան շենքերի նոր թաղամասի կառուցման շինաշխատանքները։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Թաղամասը ունենալու է ժամանակակակից բոլոր պահանջներին համապատասխանող 15 մասնաշենք` 240  բնակարանաններով։ Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2022թ.-ի վերջին։

Նորակառույց բնակարանները կտրամադրվեն Հադրութ քաղաքի՝ պատերազմի հետևանքով տարհանված բնակիչներին։ Բնակարանաշինությունն Արցախում առաջիկայում շատ ավելի մեծ թափ կստանա՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բնակավայրը կորցրած յուրաքանչյուր ընտանիք նախանշված ժամկետներում ունենա իր բնակարանը»,- գրել է Հարությունյանը: