գլխավոր Իրադարձային Երեկ վիրավորում ստացած զինվորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ առողջապահության նախարարի...

Երեկ վիրավորում ստացած զինվորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ առողջապահության նախարարի պաշտոնակատար

Երեկ վիրավորում ստացած զինծառայողներն այժմ գտնվում են հոսպիտալում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին։

Անդրադառնալով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողին՝ Ավանեսյանը նշեց` նրա առողջական վիճակում այս պահի դրությամբ փոփոխություն առկա չէ։

«Նրա վիճակը մնում է ծայրահեղ ծանր, ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից հետո դեռ ոչինչ չի փոխվել»,-ասաց նա՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

Հիշեցնենք՝ հուլիսի 28-ին, ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի  վիրավորների թիվը 5-ն էր, այսօր՝ հուլիսի 29-ին, վիրավորում է ստացել ևս 1 զինծառայող։ Հայկական կողմն ունի 3 զոհ։