գլխավոր Միջազգային Բորելը ԵՄ-ին կոչ է արել ՌԴ-ի հետ փոխըմբռնման ուղիներ փնտրել

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ՌԴ-ի հետ փոխըմբռնման ուղիներ փնտրել

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ ԵՄ-ն պետք է Ռուսաստանի հետ փոխգործակցության ուղիներ փնտրի: Այս կարծիքը նա հայտնել է El Pais թերթին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը` մանրա:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Եվրոպական խորհրդին հանձնարարվել էր պատրաստել զեկույց, որը կվերլուծի ներկա իրավիճակը և հարաբերությունների հեռանկարները, որոնք վերջին տարիներին ամենացածր մակարդակի վրա են: Դրա ներկայացման նախօրեին Ֆրանսիան և Գերմանիան հայտարարել էին նախագահ Վլադիմիր Պուտինի և 27-ի (ԵՄ անդամ երկրների) միջև հանդիպում առաջարկելու իրենց մտադրության մասին»:

«Ֆրանս-գերմանական առաջարկը մերժվել է և որոշ ժամանակ անց պարզ երևացել է, թե որքան զգայուն են Ռուսաստանի հետ հարաբերությունները որոշ երկրների համար: Կարելի է մտածել, որ եթե Ջո Բայդենը հանդիպել է Պուտինին, ապա ինչո՞ ւ եվրոպացի  առաջնորդները չեն կարող: Բայց Բայդենի և Ռուսաստանի միջև կա Ատլանտյան օվկիանոսը, իսկ որոշ եվրոպական երկրներ Ռուսաստանից բաժանվում են միայն սահմանով»,-ասել է Բորելը:

«Այնուամենայնիվ, մենք պետք է Ռուսաստանի հետ փոխըմբռնման ուղիներ փնտրենք մեզ անհրաժեշտ հարցերի վերաբերյալ: Ես նաև այնքան էլ վստահ չեմ, որ ամենահարմար ձևաչափը Պուտինն է՝ 27-ով շրջապատված: Նախ, 27-ը պետք է համաձայնեցնի իր մեջ, թե ինչ պիտի ասի Պուտինին»-ավելացրել է դիվանագետը:

«Քաղաքականությունը չի կարող հիմնվել միայն պատժամիջոցների վրա, բայց գալիս է պահ, երբ դրանք պետք է սահմանվեն, քանի որ հակառակ դեպքում դա կնշանակեր, որ դուք սահմանափակվում եք հայտարարություններով», – ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը: