գլխավոր Միջազգային Թուրքիայում Ռուսաստանին կոչ են արել «չանհանգստանալ Ուկրաինային զենք մատակարարելու փաստի կապակցությամբ»

Թուրքիայում Ռուսաստանին կոչ են արել «չանհանգստանալ Ուկրաինային զենք մատակարարելու փաստի կապակցությամբ»

Ռուսաստանը չպետք է անհանգստանա Թուրքիայից Ուկրաինա զենքի մատակարարումների պատճառով: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավագ խորհրդականը:

«Թուրքիան, կարգավորելով հարաբերությունները մի երկրի հետ, խնդիրներ չի ստեղծում մյուսի հետ հարաբերություններում։ Թուրքիան տարբեր երկրների հետ բազմակողմ շփումներ և հարաբերություններ պահպանելու համար հնարավորություն և դիվանագիտական հմտություններ ունի։ Մենք կշարունակենք հարաբերությունները տարբեր երկրների հետ՝ մեր կարիքներին ու շահերին համապատասխան։ Այդ կապակցությամբ մեր դաշնակիցները, ընկերները և նրանք, ում հետ մենք համագործակցում ենք, չպետք է անհանգստանան»,- հայտարարել է նա։

Ապրիլի սկզբին թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրող Bayraktar-ը հայտնել էր, որ Ուկրաինան ընկերությունից անօդաչուներ է ձեռք բերել։ Մոսկվայում դա դժգոհությամբ էին ընդունել, աակայն Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն վստահեցրել էր՝ «գործարքն ուղղված չէ Ռուսաստանի դեմ»:

Ընդ որում, Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ անօդաչու թռչող սարքերն անհրաժեշտ են «Ռուսաստանին զսպելու համար»։