գլխավոր Քաղաքականություն Առանձնապես կասկած չկա, թե որ կողմն է վերսկսել ռազմական գործողությունները Արցախում․ Կազիմիրով

Առանձնապես կասկած չկա, թե որ կողմն է վերսկսել ռազմական գործողությունները Արցախում․ Կազիմիրով

1992-1996 թվականներին Արցախի հակամարտությունում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ դիվանագիտական ​​ծառայության վաստակավոր գործիչ Վլադիմիր Կազիմիրովը անդրադարձել է Արցախում տիրող ներկայիս իրավիճակին:

«Առանձնապես կասկած չկա, թե որ կողմն է վերսկսել ռազմական գործողությունները Արցախում պատերազմող ուժերի շփման գծի ողջ երկայնքով: Սա, անկասկած, Ադրբեջանն է (Թուրքիայի բացահայտ աջակցությամբ): Երկար ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտ ասում էր, որ պատերազմը չի ավարտվել և կշարունակվի: Պաշտոնական Բաքվի ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև շփման գծում միջադեպերն անվերջ են: Դեպքերը երբեմն կարող էին ինքնաբուխ ծագել, բայց դրանց մեծ մասը դիտավորյալ էր՝ Ադրբեջանի ժողովրդին ցույց տալու համար, որ իշխող վերնախավը չի ընդունում պարտությունը 1991-1994 թվականների պատերազմում և հարկ եղած դեպքում ուժով կհաղթի:

Ի՞նչն է բնորոշ ռազմական գործողությունների ներկայիս վերսկսմանը: Բաքվի նախապատրաստումը դրան ակնհայտ է՝ հաշվի առնելով շատ օրինակներ: Աբսուրդ է հավատալ, որ հայերը ցանկանում էին վերահսկողություն հաստատել Ադրբեջանի որոշ բարձունքների կամ շրջանների վրա: Նրանց կարելի է մեղադրել միայն բանակցություններ բավարար ճկուն չվարելու համար: Եվ Ադրբեջանն անցել է ուղղակիորեն միջնորդներին քննադատելուն, որպեսզի արդարացնի իր հետագա գործողությունները, չնայած երբեք էլ չի թաքցրել ուժ գործադրելու պատրաստակամությունը:

Այս պահը Բաքվին առավել հարմար է թվացել. գրեթե ամբողջ աշխարհը մտահոգված է համաճարակով, Ռուսաստանը հետևում է իրավիճակին Բելառուսում, ԱՄՆ-ն տարված է նոյեմբերյան ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքներով, իսկ Ֆրանսիան զբաղված է «դեղին ժիլետներով»: Հատկանշական է նաև ռազմական գործողությունների մեկնարկի ժամանակը՝ վաղ ժամերին (ընդ որում՝ կիրակի օրը, երբ հայերի համար ավելի դժվար է հետ մղել գրոհները): Եվ սա ոչ թե լոկալ միջադեպ է, այլ հարձակումներ և գնդակոծություններ Արցախի ամբողջ շփման գծի երկայնքով և ընդհուպ մինչև Ստեփանակերտ: Սա ինչ-որ բանի չի՞ հիշեցնում, չնայած, իհարկե, ոչ այդ մասշտաբով:

Реакция международного сообщества (кроме Турции) и не могла быть иной. Не только Россия требует прекращения военных действий, возобновлённых ясно какой стороной карабахского конфликта, но и многие другие государства, озабоченные резким обострением обстановки в таком сложном и опасном регионе, как Закавказье. Но важно понимать, кто и стремился к этому ходу событий. Разумеется, официальная Москва дорожит отношениями и с Азербайджаном, и с армянами. Но вряд ли ей безразлично, кто и в чем повинен в возникновении нынешней ненормальной, даже преступной ситуации.

Միջազգային հանրության (բացի Թուրքիայից) արձագանքը չէր կարող այլ լինել: Ոչ միայն Ռուսաստանն է պահանջում դադարեցնել ռազմական գործողությունները՝ վերսկսված պարզ է, թե հակամարտող որ կողմից, այլ նաև շատ այլ պետություններ, որոնք մտահոգված են իրավիճակի կտրուկ սրմամբ՝ այնպիսի բարդ և վտանգավոր տարածաշրջանում, ինչպիսին Անդրկովկասն է: Բայց կարևոր է հասկանալ, թե ով էր ձգտում իրադարձությունների այս ընթացքին: Իհարկե, պաշտոնական Մոսկվան գնահատում է իր հարաբերությունները ինչպես Ադրբեջանի, այնպես էլ հայերի հետ: Բայց հազիվ թե նրա համար միևնույնն է, թե ով և ինչում է մեղավոր ներկա աննորմալ, նույնիսկ հանցավոր իրավիճակի առաջացման մեջ»,- գրում է դեսպան Կազիմիրովը Regnum-ի հարթակում: