գլխավոր Իրադարձային Գազ չի լինելու

Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 30-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 14:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Փոքր Վեդի, Լուսառատ, Նոր Կյանք գյուղերի, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը` Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի, Ներքին Գետաշեն համայնքի «Դեմեր» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                  

 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: