գլխավոր COVID-19 Եթե ԱՄՆ-ն հարվածներ չի հասցնում, նշանակում է՝ այս պահին պարզապես միջոցներ չունի․...

Եթե ԱՄՆ-ն հարվածներ չի հասցնում, նշանակում է՝ այս պահին պարզապես միջոցներ չունի․ Խամենեի

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանիի և նրա վարչակազմի հետ վերջին հանդիպման ընթացքում ասել է, որ Ռոհանիի նախագահության օրոք ակնհայտ է դարձել, որ Արևմուտքին վստահելն իմաստ չունի և նոր կառավարությունը դրանից դասեր է քաղելու, գրում է իրանական Tehran Times թերթը։

Ալի Խամենեին նշել է, որ «եթե Միացյալ Նահանգները հարվածներ չի հասցնում, ապա այդ պահին պարզապես միջոցներ չունի» և շեշտել, որ պատժամիջոցները չեղարկելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունները միայն թղթի վրա են, սակայն ո՛չ իրագործվել են, ո՛չ էլ իրագործվելու են։

Դիվանագետներին շնորհակալություն հայտնելով վերջին բանակցությունների համար՝ Խամենեին ասել է․ «Ամերիկացիները հավատարիմ են իրենց կամակոր դիրքին: Թղթի վրա և բառերով խոստանում են չեղարկել պատժամիջոցները, սակայն դրանք չեն չեղարկել և չեն էլ չեղարկելու։ Նրանք պայման են դրել պատժամիջոցները հանել՝ հետագայում հարցերի շուրջ բանակցելու իրավունք ստանալով, ինչն էլ իրականում հետագա միջամտության պատրվակ է»։

Հանդիպման ավարտին Իրանի հոգևոր առաջնորդն ԱՄՆ-ի վարքը որակել է «դիտավորություն» և հաջորդ վարչակազմին խորհուրդ է տվել դասեր քաղել այս փորձից և այն հաշվի առնել։