գլխավոր Գլխավոր 08։40-ին ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, վիրավորվել է 1...

08։40-ին ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, վիրավորվել է 1 զինծառայող․ ՀՀ ՊՆ

Հուլիսի 29-ին, ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
 
 
Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։

Հուլիսի 29-ի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող։

Ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է։