գլխավոր Գլխավոր Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, խախտելով կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կրակ են բացել հայկական դիրքերի...

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, խախտելով կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչը լռեցվել է. ՀՀ ՊՆ

Հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից;
 
Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:

Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է, կրակոցներ չկան: