գլխավոր Իրադարձային Գործակալները պետք է ԱՊՀ–ի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնեն հարկային մարմին. ՊԵԿ

Գործակալները պետք է ԱՊՀ–ի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնեն հարկային մարմին. ՊԵԿ

Տեղեկությունների փոխանակման պահանջը նախատեսված է «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությամբ

Հարկային գործակալներն առաջին անգամ պետք է ԱՊՀ մասնակից պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ որոշ տեղեկություններ ներկայացնեն հարկային մարմին: Տեղեկությունը հայտնում է Պոտական եկամուտներ կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2020 թվականի հաշվետու տարվա համար սահմանված վերջնաժամկետը 2021թ․ հուլիսի 31-ն է։

«Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2020 թվականի հաշվետու տարվա համար հարկային գործակալները նշված տեղեկությունները հարկային մարմին պետք է ներկայացնեն մինչև 2021թ․ հուլիսի 31-ը ներառյալ՝ Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Մոլդովայում գրանցված կազմակերպությունների մասով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ տեղեկությունների փոխանակման պահանջը նախատեսված է «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությամբ, որն ապահովելու նպատակով Հարկային օրենսգրքում կատարվել է լրացում: