գլխավոր Facebook Ադրբեջանը կանգ չի առնելու նույնիսկ իր տարածքային ամբողջականությունն ու սահմանները մեր կողմից...

Ադրբեջանը կանգ չի առնելու նույնիսկ իր տարածքային ամբողջականությունն ու սահմանները մեր կողմից ճանաչելուց հետո. Էլիբեգովա

Միակ բանը, ինչը կարող է կանգնեցնել Ադրբեջանին՝ դա վախն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:

«Մի տհաճ, բայց պարզ ճշմարտություն էլ ասեմ։ Ադրբեջանը կանգ չի առնելու նույնիսկ խաղաղ պայմանագիր կնքելուց հետո, նույնիսկ իր տարածքային ամբողջականությունը ու սահմանները մեր կողմից ճանաչելուց հետո, նույնիսկ իր համար մեր կոմունիկացիաները բացելուց հետո, նույնիսկ Արցախի դեօկուպացիայի մտքից հրաժարվելուց հետո։

Որովհետև միակ բանը, ինչ կարող ա կանգնացնել Ադրբեջանին, դա վախն ա։ Իսկ վախում ա Ադրբեջանը երկու բանից՝ պինդ թիկունքով ուժեղ հայկական բանակից և միջազգային ճնշումներից ու սանկցիաներից։

Երկու վախի պատճառն էլ նեյտրալիզացված են, հետևաբար չկա որևէ մոտիվացիա, ինչու Ադրբեջանը պետք ա կանգ առնի։

Ուզում եք ունենալ Հայաստան, էդ երկու վախի մոտիվատորները պետք ա վերականգնել, այլ տարբերակ չկա»,- գրել է Էլիբեգովան։