գլխավոր Միջազգային ԱՄՆ-ը հրաժարվել Է չեղարկել Իրանի 500 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ-ը հրաժարվել Է չեղարկել Իրանի 500 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ-ը չի համաձայնել չեղարկել Իրանի 500 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցները, ինչպես նաեւ հրաժարվել է երաշխավորել, որ ապագայում Վաշինգտոնը դուրս չի գա միջուկային գործարքից: Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին։

«ԱՄՆ-ն չի համաձայնել չեղարկել ավելի քան 500 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ Թրամփի օրոք սահմանված պատժամիջոցները», – նրա խոսքը մեջբերել է Ֆարս գործակալությունը: Դիվանագետի խոսքով՝ «այդ երկրի ներկայացուցիչները հրաժարվել են երաշխավորել, որ միջուկային գործարքից դուրս գալու իրավիճակ չի կրկնվի, ինչպես Թրամփի կառավարության ժամանակ»:

Նա հավելել է, որ «ԱՄՆ-ն նաեւ հրաժարվել է քննարկել միջուկային համաձայնագրից՝ նրանց ապօրինի դուրս գալու հետեւանքով Իրանին հասցված վնասը եւ չափազանցված պահանջներ է առաջադրել իրանական ատոմային պարտավորությունների նկատմամբ, որոնք դուրս են գալիս Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) սահմաններից»: «Ամերիկացիները չեն համաձայնել, որ սկզբում նրանք պետք է կատարեն իրենց բոլոր պարտավորությունները, իսկ հետո դրա ստուգումից հետո Իրանը վերադառնում է իր պարտականություններին», – նշել է Գարիբ Աբադին: