գլխավոր COVID-19 Նյու Յորքի իշխանությունները նախատեսում են 100 դոլար վճարել կորոնավիրուսի դեմ պատվաստվող անձանց

Նյու Յորքի իշխանությունները նախատեսում են 100 դոլար վճարել կորոնավիրուսի դեմ պատվաստվող անձանց

Նյու Յորքի իշխանությունները ուրբաթ օրվանից 100 դոլար են առաջարկում կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացող յուրաքանչյուր անձի: Այս մասին ասված է քաղաքապետարանի թվիթերյան օգտահաշվում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ուրբաթ օրվանից ստացեք COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը քաղաքային կենտրոնում և ստացեք 100 դոլար: Ամեն ինչ պարզ է»,-ասվում է հաղորդագրության մեջ: