գլխավոր Իրադարձային Ալիև-Նիկոլ պասերով խաղը շարունակվում է. կրակոց՝ նոր զիջման դիմաց. Էդուարդ Շարմազանով

Ալիև-Նիկոլ պասերով խաղը շարունակվում է. կրակոց՝ նոր զիջման դիմաց. Էդուարդ Շարմազանով

Հակված եմ մտածելու, որ Ալիևն ու Նիկոլը պասերով են խաղում, այս խաղն ընթանում է արդեն երեք տարի, սրա դեպքում բոլոր պասերը ի վնաս մեզ են, և այսօր տեսնում ենք պատերազմով տարածքներ զիջելու տարբերակը, որն, ի դեպ, եղավ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հուլիսի լույս 28-ի գիշերը հակառակորդի սանձազերծած նախահարձակ գործողությունները՝ Գեղարքունիքի մարզում։

Բանախոսի դիտարկմամբ՝ տեղի է ունենում հստակ աշխարհաքաղաքական խաղ, և խոշոր խաղացողներին անհրաժեշտ է այստեղ խնդիրը լուծել։

«Լուծել Սյունիքի միջանցքի հարցը, հաստատել խաղաղություն, ապաշրջափակումը և բացել կոմունիկացիաները, իսկ թե ում հաշվին, ապա այդ խաղացողների համար էական չէ՝ բացառությամբ Թուրքիայի, որն իր սեփական հետաքրքրությունն ունի։ Ցավն այն է, որ այս բոլոր գործընթացների մեջ ՀՀ իշխանություններից որևէ բան կախված չէ»,- ասել է Շարմազանովը։