գլխավոր Գլխավոր Արցախում պատերազմին աջակցող միակ երկիրը Թուրքիան է. Կարո Փայլան

Արցախում պատերազմին աջակցող միակ երկիրը Թուրքիան է. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը նշել է, թե բացի մի երկրից,  ամբողջ աշխարհը  Արցախում զինադադարի կոչ է անում։

Թուրքական Bianet–ին տված հարցազրույցում Կարո Փայլանը նշել է, որ Թուրքիայի նախագահականին հարցադրում է ուղարկել այն լուրերի փաստի առթիվ, որ Թուրքիան Ադրբեջան է տեղափոխել զինյալների։

«Մի շարք միջազգային լրատվամիջոցներ ռեպորտաժներ են պատրաստել այս թեմայով, որ Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներ են տեղափոխվել հակամարտության գոտի։ Այս լուրերի պարզաբանումն անպայման պետք է տան Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարությունները»,–ասել է Փայլանը։

Կարո Փայլանը նաեւ շեշտել է, որ մինչ ամբողջ աշխարհը  կողմերին զինադադրի կոչ է անում, միակ երկիրը որ պատերազմին աջակցություն է հայտնում, Թուրքիան է։