գլխավոր Քաղաքականություն Մեզ մարտիկներ են անհրաժեշտ պայքարի բոլոր ճակատներում, իսկ դա միայն ռազմաճակատը չի....

Մեզ մարտիկներ են անհրաժեշտ պայքարի բոլոր ճակատներում, իսկ դա միայն ռազմաճակատը չի. Տիգրան Աբրահամյան

Մեզ մարտիկներ են անհրաժեշտ պայքարի բոլոր ճակատներում, իսկ դա միայն ռազմաճակատը չի. Տիգրան Աբրահամյան
Ռազմաճակատի տարբեր ուղղություններում ադրբեջանական զինուժին հասցված հարվածները, մեծաթիվ կորուստները մեզ ոչ մի դեպքում հանդարտվելու, զգոնությունը թուլացնելու առիթ չեն տալիս։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նույնը վերաբերվում է տեղեկատվական պայքարին։Հայաստանի և Արցախի ներքին համախմբվածությունը վնասող ցանկացած հայտարարություն, գրառում, քայլ պետք է արագ կանխել, չեզոքացնել, ինչ գնով էլ լինի։
Ներքին հակասությունները, հակակրանքը, ոչ սթափ գնահատականները պետք է փաթեթավորել եւ ուղարկել աղբարկղ։Մեզ մարտիկներ են անհրաժեշտ պայքարի բոլոր ճակատներում, իսկ դա միայն ռազմաճակատը չի»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 10 ուղղաթիռ, 90 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաեւ Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։