գլխավոր Միջազգային Շենթոփը հերքել է Ադրբեջանի հետ թյուրքական բանակ ստեղծելու մասին հայտարարությունները

Շենթոփը հերքել է Ադրբեջանի հետ թյուրքական բանակ ստեղծելու մասին հայտարարությունները

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ ինքը չի խոսել համատեղ թյուրքական բանակ ստեղծելու վերաբերյալ Բաքվի և Անկարայի միջև բանակցությունների մասին, դեռևս  անցկացվում են միայն երկու երկրների համատեղ զորավարժություններ: Այս մասին գրում է minval.az կայքը:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը նույնպես հայտարարել է, որ Շենթոփը նման հայտարարություն չի արել և որ նրա խոսքը սխալ են փոխանցել:

«Մեր գաղափարը մեկ ազգ, երկու պետությունն է: Եվ միշտ այդպես կլինի: Այս առումով տեղի են ունեցել բազմաթիվ բանակցություններ և պայմանավորվածություններ»,-հայտարարել է Շենթոփը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Շենթոփը հայտարարել էր, որ Թուրքիան և Ադրբեջանը կարող են համատեղ թյուրքական բանակ ստեղծել. կողմերը բանակցություններ են վարում այս հարցով: