գլխավոր Իրադարձային Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով Արամ Վարդևանյանի դիմումն ընթացքի...

Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով Արամ Վարդևանյանի դիմումն ընթացքի մեջ է. դատախազություն

Դատախազությունը ստացել է Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի դիմումը։ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դիմումը քննարկման ընթացքի մեջ է և սահմանված ժամկետներում պատասխանը կտրամադրվի դիմումատուին։ 

Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են «Հայաստան» դաշինքի ցուցակով և ընտրվել են որպես ԱԺ պատգամավոր։ Նախօրեին փաստաբան Արամ Վարդևանյանը դատախազությանն է ներկայացրել նրանց պատգամավորի վկայականների պատճենները՝ նշելով, որ այժմ նրանք օժտված են պատգամավորական անձեռնմխելիությամբ և պետք է անհապաղ ազատ արձակվեն։