գլխավոր Իրադարձային Սահմանին զոհված Կորյուն Հարությունյանը բազմազավակ ընտանիքի միակ որդին էր

Սահմանին զոհված Կորյուն Հարությունյանը բազմազավակ ընտանիքի միակ որդին էր

Այսօր Ադրբեջանի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհված զինծառայողներից Կորյուն Հարությունյանն այս տարի էր բանակ զորակոչվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հրազդանի մեր աղբյուրները, որտեղի բնակիչ էլ հանդիսանում է Կորյունը։

Կորյունը ծնվել է 2002 թվականի օգոստոսի 28-ինՀրազդանում։ Նա բազմազավակ ընտանիքի երեխա էր 3 քույր ուներ. Կորյունն ընտանիքի փոքրն էր։

Կորյուն Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, իսկ վերջին հրաժեշտըհուլիսի 30-ին Հրազդանի կենտրոնական գերեզմանատանը։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում:

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր։